ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն արձագանքել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի այն խոսքերին, թե Վլադիմիր Պուտինն ՈՒկրաինայում իր գործողություններով կարող է լուրջ անախորժությունների դրդել Միացյալ Նահանգներին։ «Թրամփի այն խոսքերի առիթով, թե Պուտինը «կրակի հետ է խաղում», և «իսկապես վատ բաներ» են կատարվում Ռուսաստանի հետ, միայն մի շատ վատ բանի մասին գիտեմ՝ երրորդ համաշխարհային պատերազմի։ Հուսով եմ՝ Թրամփը դա հասկանում է»,- գրել է Մեդվեդևը X-ի իր օգտահաշվում։               
 

Մասոններն էլի եկել են

Մասոններն էլի եկել են
24.10.2017 | 09:02

Մեր տեղեկություններով` վերջին օրերին Հայաստանում կրկին ակտիվացել են մասոնները: Հայաստան եկած մասոնական օթյակի անդամներն իրենց նորաստեղծ օթյակի աշխատանքներն են ճշգրտում: Ի դեպ, մասոնները կրկին Ֆրանսիայից են ժամանել: Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլին Հայաստան էր ժամանել Ֆրանսիայի «Մեծ Արևելք» մասոնական օթյակի (Grand Orient de France) ղեկավար, Մեծ վարպետ Քրիստոֆ Աբբասը, որը հայտարարեց, թե Հայաստանում հիմնադրվում է «Մեծ Արևելքի» մասոնական օթյակը:


Ի դեպ, ըստ Աբբասի, Հայաստանում կլինի ինքնավար ու անկախ ֆրանկոմասոնական օթյակ: Ընդհանրապես մասոնների ու մասոնականության մասին շատ առասպելներ կան, որոնք շարունակում են այդպիսին մնալ, քանի դեռ այս օթյակները գաղտնիության քողով են պատված: Ֆրանսիացի այս մասոնն էլ հայտարարեց, որ Հայաստանում ունեն ընկեր և եղբայր հայեր, դրա համար էլ ցանկացել են այստեղ ևս օթյակ բացել, սակայն ոչ ոք չգիտի, թե ովքեր են հայ մասոնները: Ո՛չ վերջիններս են բացահայտում իրենց ով լինելը, ո՛չ էլ տվյալ կառույցի ղեկավարներն են հստակ ու բաց խոսում իրենց աշխատանքի և հիմնադրման նպատակների մասին: Փոխարենն ավելի է ամրապնդվում այն համոզմունքը, թե աշխարհը «մասոններն են ղեկավարում»:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3290

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ